BMW-ն դուրս է եկել ճանապարհից, մոտ 100 մետր մի քանի պտույտ գլորվելով հայտնվել դաշտում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Screenshot_12

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Հ. Պապիկյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերտիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել նաև նշված բժշկական կենտորնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տանելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ