Ինչ-որ մեկը փորձել է տանս առջև կանգնած մեքենաս հրկիզել. Իոաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

դա

Այո, ինչ-որ մեկը փորձել է տանս առջև կանգնած մեքենաս հրկիզել (վառելիքը լցրել է թափարգելի` բամպեռի վրա ու այրել)։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը.

«Քանի որ մեքենայիս հրկիզման մասով շատ եք հարցնում, ասեմ.

1. Այո, ինչ-որ մեկը փորձել է տանս առջև կանգնած մեքենաս հրկիզել (վառելիքը լցրել է թափարգելի` բամպեռի վրա ու այրել)

2. Մեքենաս ԿԱՍԿՈ ապահովագրություն ունի, այրվել է միայն թափարգելը, գույքային վնասը ինձ չի անհանգստացնում

3. Այո, հետքերը տանում են դեպի Ղարաբաղի ուժայինների կոռուպցիոն շրջանակներ, որոնց վերջերս ցավեցնելու առիթներ ունեցել ենք և որոնք փորձում են նման բարքեր բերեն Հայաստան (Սիվիլնեթի ծեծված լրագրողը վկա)

4. Տանս առջև մեքենաս հրկիզելու փորձ անողների բախտը կբերի, եթե առաջինն իրենց Ոստիկանությունը գտնի»

--00—ԼՀ