Ալեն Սիմոնյանի հետ մեր թիմը ոչ մի խնդիր չունի, իսկ երեկ չենք հանդիպել նրան. Վահագն Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Շատ պարզ էր վարչապետի երեկվա հայտարարությունները։ Նա ասաց, որ Սահմանադրության փոփոխության հարցը  մեր ներքին հարցն է, և դա չափազանց կարևոր է, մենք ինքներս մեր հետ այդ խոսակցությունը պետք է ունենանք։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անձագանքելով  Փաշինյանի Սահմանադրությունը փոխելու հիմնավորմանը։

Խոսելով Էկոնոմիկայի նախարարությունում իրականացված քննչական գործողություններից՝  Ալեքսանյանն ասաց․ « ՀՀ-ում կոռոպցիան տեղ չունի, ես ինձ համարում եմ այդ պայքարի դեմ առաջամարտիկներից մեկը»։

Խոսելով Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործին մասնակցությունից, և խափանման միջոցի ընտրությունից,  Ալեքսանյանն ասաց․ « Ալեն Սիմոնյանը մեր թիմակիցն է, և մեր թիմը նրա հետ խնդիրներ չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ