ՄՏՍ-ը ավարտել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի գործարքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

մտս

Հեռահաղորդակցային ՄՏՍ ընկերությունը (MOEX: MTSS) հայտարարել է իր դուստր ընկերության՝ «ՄՏՍ Հայաստան»-ի (Viva-MTS) բաժնետոմսերի 100%-ը վաճառելու գործարքի ավարտի մասին: Նոր սեփականատերը կիպրական «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» (Fedilco Group Limited) ընկերությունն է:



«Գործարքը ներառել է նաև «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ն՝ հայկական շուկայում ֆինանսական ծառայություններ մատուցող վճարային համակարգը՝ 100%-ով «ՄՏՍ Հայաստան»-ի  դուստր ընկերությունը»,- ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:



ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ ընկերությունը ստացել է բոլոր անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները և թույլտվությունները Հայաստանի կարգավորող մարմիններից։

--00—ԼՀ