Պակիստանում հայտարարել են, որ Իրանին համարում են բարեկամ և էսկալացիա չեն ցանկանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

1128427

Իսլամաբադը Թեհրանին համարում է իր բարեկամը և լարվածության հետագա էսկալացիա չի ցանկանում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մումթազ Զահրա Բալոչը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ Իրանը մեր բարեկամն է: Մենք էսկալացիա չենք ցանկանում, և դատելով այն բանից, ինչ մենք ստանում ենք նրանց կողմից, նրանք` նույնպես», - ասել է նա հեռախոսով Bloomberg գործակալությանը:

Պակիստանը հունվարի 18-ին հարվածներ էր հասցրել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում՝ պնդելով, թե թիրախավորում է անջատողական զինյալների թաքստոցները։ Այդ հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվը 9 է․ նրանք իրանցիներ չեն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ