Երևանում դավաճանների նրբանցք ու պուրակ բացեք ու էդ մարդկանց նկարները դրեք այնտեղ. Լևոն Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

Ո՞վ է խորհրդարան ներկայացրել «Վաստակավոր» և «Ժողովրդական» կոչումները վերացնելու ծրագիրը՝ ոչ թե կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, այլ արդարադատության նախարարարությունը, որի նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը երիտասարդ կին է ու կրթվել է «հերն անիծած կրթական համակարգում»։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է դերասան Լևոն Հարությունյանը։

«Այսօր երևաց մեր կրթական համակարգի որակը, նայեք՝ ինչ կրթված են այս մարդիկ, որ չեն ճանաչում մշակույթի մեր գործիչներին։ Ես կուզեի այնտեղ լինել ու հարցնել, թե բա լավ, դուք ու՞մ եք ճանաչում։ Այս երևույթին շատ վատ եմ վերաբերվում, ամեն ինչ անում են բյուջե լցնելու համար՝ հասել են տաս միլիարդ դոլարի», - նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ