Նեոլիբերալ հարձակմանը դիմանալու համար Եկեղեցին պետք է ներսում բարեփոխման ենթարկվի. Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

Վեհափառի ելույթն Ամանորի գիշերին Հանրային հեռուստաընկերությունով չհեռարձակելը տեղավորվում է իշխանության՝ ազգային արժեքների դեմ սկսված արշավի տրամաբանության մեջ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Մեր զրուցակցի կարծիքով, ժամանակակից նեոլիբերալ հարձակումներին դիմանալու համար Հայ առաքելական եկեղեցին ներսից բարեփոխման կարիք ունի։ «Օրինակ, ո՞վ գիտի, թե ինչ աջակցություն է տալիս Եկեղեցին Արցախից բռնահանվածներին։ Ես գիտեմ, որ ամեն բազմազավակ ընտանիքի օգնում է, բայց դրա մասին չեն խոսում», - նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ