Բայրամովն ընդունել է Ֆրանսիայի կողմից «պերսոնա նոն գրատա» հայտարարված դեսպանատան աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

thumbs_b_c_fe1aa956079da48cb9ae7db9c0f7728b

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին, որոնք դեկտեմբերի 27-ին Ֆրանսիայի կողմից «պերսոնա նոն գրատա» էին հայտարարվել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ Ֆրանսիայի կողմից «այս անհիմն քայլը հերթական հարվածն էր Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին»:

«Երկկողմ հարաբերություններում լարվածության պատճառը ֆրանսիական կողմն է, որը, դրսևորելով կողմնակալ դիրքորոշում մեր երկրի նկատմամբ, ձեռնարկում է ոչ խելամիտ քայլեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ