Սիրիայի ՀՕՊ-ը դիմագրավել է իսրայելական հրթիռային հարձակմանը Դամասկոսի վրա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

դամ.

Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Սիրիայի զորքերի դիրքերին Դամասկոսի մերձակայքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցչին։

Նրա տվյալներով՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները կրակ են բացել հակառակորդի թիրախների ուղղությամբ։ «Սիրիական ՀՕՊ զորքերին հաջողվել է հակահարածով խափանել   իսրայելական ագրեսիվ հարձակումը, հակառակորդի հրթիռների մի մասը խոցվել է մայրաքաղաքին մոտենալիս», - նշել է հրամանատարության ներկայացուցիչը։

Նա պարզաբանել է, որ Դամասկոսի վրա հարձակումը  կատարվել է ժամը 01:20-ին Գոլանի բարձունքների կողմից։ «Դրա հետևանքով պատճառվել է նյութական վնաս, անձնակազմի թվում  կորուստներ չկան»,- հայտարարել է ներկայացուցիչը։

--00--ԼՀ