Փորձել էին փոստային բաժանմունքում կեղծ թղթադրամ իրացնել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

դրամ

Դեկտեմբերի 11-ին, ժամը 18-ին, ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ Բերդի 72-ամյա մի բնակիչ կոմունալ վճարում կատարելու նպատակով «Հայփոստ» ՓԲԸ Բերդ համայնքի փոստային բաժանմունքում փորձել է իրացնել 10 000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԼՀ