Հայաստանի և Ղազախստանի ԿԸՀ-ների միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

hwu.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Տերտերյանը դեկտեմբերի 7-8-ին Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) մասնակցել են «Սահմանադրական բարեփոխումները և ընտրական համակարգը» թեմայով հոբելյանական միջազգային համաժողովին։ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ նախագահը։

ԿԸՀ-ից հայտնում են, որ Համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ղազախստանի ընտրական մարմինների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

--00--ԼՀ