Եթե ​​ես ապրեմ մամուլի տեղեկություններով, դա ինձ վրա բացասական ազդեցություն կունենա․ Թիկնիզյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

tam-slozhno-i-tyazhelo-nair-1-735x375

Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է եվրոպական ակումբ տեղափոխվելու հավանականության մասին։

«Տեղեկություն կար, որ իտալացի սկաուտները դիտել են իմ խաղերը Ուելսի և Խորվաթիայի դեմ: Արդյոք դա ինչ-որ կերպ մոտիվացրե՞լ է ինձ: Ես ոչինչ չգիտեմ այս մասին: Եթե ​​նույնիսկ ինչ-որ մեկը գալիս է, ես աշխատում եմ ուշադրություն չդարձնել, անել իմ գործը ֆուտբոլի դաշտում։ Եթե ​​ես ապրեմ մամուլի տեղեկություններով, դա ինձ վրա բացասական ազդեցություն կունենա։ Իմ առաջնահերթ խնդիրն է օգնել Հայաստանի հավաքականին հասնել դրական արդյունքի։

Ամռանը խոսվում էր «Ռեալ Սոսյեդադ» հնարավոր տեղափոխության մասին։ Արսեն Զախարյանի հետ շփվու՞մ եմ, և ի՞նչ եմ մտածում, որ նա այնտեղ չի խաղում։ Արսենի հետ չեմ շփվում։ Ես ոչինչ չգիտեմ «Սոսյեդադի» մասին, ոչ ոք ինձ հետ կապ չի հաստատել:

Մանրամասները՝ Armsport.am-ում։

--00—ՅՄ