«Ձեր թեթև ձեռքով դեռ անազատության մեջ եմ». Աշոտյանը` դատավորին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Չորեքշաբթի օրը իմ տեսակցությունների օրն է, ու քանի որ ձեր թեթև ձեռքով դեռ գտնվում եմ անազատության մեջ, այդ օրը նշանակված նիստը խանգարելու է ընտանիքիս հետ տեսակցությանը, կխնդրեմ այդ օրը չնշանակել նիստ։ Այս մասին դատարանի դահլիճում՝ դիմելով դատավորին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով հաջորդ դատական նիստին ներկա գտնվելու մասին։

Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի քրեական վարույթի քննությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դելտեմբերի 19-ին, ժամը 15։00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ