Թուրք տղամարդը, Իսրայելի դրոշն անարգելով, սպառնում է ինքնասպան լինել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

ն

Նոյեմբերի 20-ին Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քոնաքի շրջանում արտակարգ դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Փողոցում թուրք տղամարդը՝ Թուրքիայի դրոշը ձեռքին, իսկ Իսրայելինը՝ ոտքերի տակ, սպառնացել է ինքնասպան լինել իր ձեռքում եղած ատրճանակով:

Նշվում է, որ տղամարդը դեպքի վայր է ժամանել մեքենայով, իսկ մեքենայից իջնելիս՝ ոտքի տակ առել Իսրայելի դրոշն ու ատրճանակն ուղղել սեփական գլխին:

Տղամարդուն զինաթափելու համար տարվող աշխատանքներին մասնակցում են մեծ թվով ոստիկաններ: Դեպքի վայր է մեկնել նաև շտապօգնության բրիգադ: Ոստիկանները փորձում են տղամարդուն համոզել վայր դնել ատրճանակը: 

Նշենք, որ Թուրքիայի բնակչության շրջանում հակաիսրայելական կրքերը բորբոքվել են հոկտեմբերի 7-ից ի հետո, երբ Իսրայելը սկսել էր ռմբակոծել Պաղեստինի Գազայի հատվածում բնակվող քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հիվանդանոցները: 

--00—ԼՀ