Թուրքիայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

երկ

Միջերկրական ծովի ափերի մոտ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։  Այս մասին հաղորդել է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակի կայքում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 06:47-ին՝ Մուղլա նահանգում: Երկրաշարժի օջախը գտնվել է 6,4 կմ խորության վրա:

--00—ԼՀ