ՔՊ-ին թիկունքից հարվածելն այն կլիներ, եթե պաշտոնս թողնեի անմիջապես պատերազմից հետո. Մարության

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ՔՊ-ին թիկունքից հարվածելն այն կլիներ, եթե պաշտոնս թողնեի անմիջապես պատերազմից հետո: Այսօր Երևանի ավագանու ընտրություններին քվեարկությունից հետո լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում նշեց «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

«Եթե ես դուրս գայի պաշտոնից ու կուսակցությունից պատերազմական շրջանում և այդ մասին հայտարարեի բոլորին, դա կլիներ թիկունքից հարվածել ։ ՔՊ-ի հետ իմ տարաձայնությունների մասին միայն ներքին կարգով մեկ մարդու եմ հայտնել՝ Սուրեն Պապիկյանին, որ մեր ճանապարհներն այլևս չեն կարող լինել իրար հետ, սկզբունքային խնդիրներ ունենք» , - իր խոսքում ասաց Հայկ Մարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ