Բայրամովը Ժնևում հանդիպել է ԿԽՄԿ նախագահի հետ․ քննարկել են համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Screenshot_4

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ։

Ինչպես նշվում է Ադբեջանի արտաքին գործերի նախարարության թվիթերի միկրոբլոգում, «հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի միջև համագործակցության հարցերը տարածաշրջանում առկա իրավիճակի, այդ թվում՝ մարտահրավերների և հեռանկարների ֆոնին»:

--00—ՅՄ