Վաղվանից մենք գալիս ենք ձեր մտահոգությունները լսելու, ներկայացնելու մեր ծրագիրը, որից չեք հրաժարվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Screenshot_4

Վաղը՝ օգոստոսի 23-ին, մեկնարկելու ենք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այս մասին հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Սիրելի՛ երևանցիներ, վաղվանից մենք գալիս ենք հենց ձեր թաղամաս, ձեր փողոց ու ձեր բակ՝ ձեզ հետ զրուցելու, ձեր մտահոգությունները լսելու, ներկայացնելու մեր ծրագիրն ու առաջարկների այն փաթեթը, որից դուք, վստահաբար, չեք հրաժարվի։

Մեր առաջին կանգառն Արաբկիր համայնքն է, կհանդիպենք 12:00-ից։

Քարոզարշավի մեկնարկը տրվելու է ժամը 10:00-ին՝ Բաղրամյան 6 հասցեում,միջոցառման մուտքն ազատ է»։

--00—ՅՄ