ՄԱԿ-ի ԱԽ-ն սեփական արշավի համար օգտագործելու Հայաստանի փորձերը ձախողվեցին․ Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

ազերի-ԱԳՆ

ՄԱԿ-ի ԱԽ-ն սեփական արշավի համար օգտագործելու Հայաստանի փորձերը ձախողվեցին։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ադրբեջանը հույս է հայտնել, թե իբր Հայաստանը կհասկանա, որ խնդիրների լուծումը կառուցողական փոխգործակցության, միջազգային իրավական նորմերի և պարտավորությունների ազնիվ իրականացման մեջ է: 

«Քննարկումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը դրական է ընդունվել միջազգային հանրության կողմից, և որ Հայաստանի կողմից ստեղծված խոչընդոտները պետք է վճռականորեն վերացվեն ՝ ապահովելու համար ապրանքների օրինական և թափանցիկ առաքումը Ղարաբաղ»,- ասված հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն է առաջարկել երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա:

«Մյուս կողմից, մենք իրականացնում ենք Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայազգի բնակիչների՝ որպես իրավահավասար քաղաքացիների վերաինտեգրման քաղաքականություն՝ ապահովելով նրանց բոլոր իրավունքներն ու ազատությունները՝ Ադրբեջանի Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային բոլոր համապատասխան մեխանիզմներին համապատասխան։ Մենք վճռական ենք պաշտպանելու մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով նախատեսված բոլոր օրինական միջոցներով»:

--00—ՅՄ