Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ կատարել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

պեկ

Հարկ վճարելը յուրաքանչյուրիս պարտականությունն է։, հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։

Նույնիսկ փոքր եկամուտներից հարկ վճարելով՝ նպաստում ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, երկրի հզորազմանն ու կայունացմանը:

Առանց պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեությունը և օրենքով սահմանված կարգով հարկերը չվճարելը առաջացնում է պատասխանատվություն:

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է.

  • ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում
  • օրենքով սահմանված դեպքերում կիրառել հսկիչ-դրամարկղային մեքենա
  • վարել հաշվառում
  • սահմանված կարգով ու չափերով վճարել հարկեր

Եթե Ձեր ձեռնարկատիրական գործունեության համար պարտադիր է ՀԴՄ-ի օգտագործումը, ապա կիրառեք բացառապես տեխնիկական պահանջներին բավարարող ՀԴՄ։

--00—ԼՀ