Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

na[

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Գրիգոր Մինասյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտնել դեսպանին ՀՀ-ԵՄ համագործակցությունն առավել զարգացնելու, ամուր հիմքերի վրա դնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար:
Նախարարն ընդգծել է տիկին Դեսպանի անգնահատելի ներդրումն ու ջանքերն ուղղված արդարադատության ոլորտի զարգացմանը:
Գրիգոր Մինասյանը հույս է հայտնել, որ տիկին Դեսպանի՝ առաքելության ավարտից հետո, Նախարարության և ԵՄ ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի:

Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումները կունենան իրենց արդյունքները:

Նախարարն ու տիկին Դեսպանը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը:

Կողմերն անդրադարձել են դատաիրավական և թվայնացման ոլորտի բարեփոխումներին, Արբիտրաժային կենտրոնի ստեղծման ընթացքին: Նախարարը կարևորել է նոր Կենտրոնի ստեղծումը, որը նպատակ ունի նպաստելու դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը։

Նշվել է Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը, պետական բյուջեի և ԵՄ բյուջետային աջակցությամբ ներդրված տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման ընթացքը, որի արդյունքում ներկայումս շուրջ 400 անձ կրում է տնային կալանք խափանման միջոցը: Նախարարը կարևորել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ էլեկտրոնային հսկողության համակարգի ձեռքբերումը, քանի որ այն միտված է գերծանրաբեռնվածությունից ազատելու քրեակատարողական հիմնարկները:
Անդրեա Վիկտորինը բարձր է գնահատել արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքն ու ընդգծել, որ ոլորտային բարեփոխումները պետք է շարունակական բնույթ կրեն:

Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության առաջիկա նիստի օրակարգային հարցերը, առաջիկա ամիսների անելիքները:
Նախարարն ու տիկին Դեսպանը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

--00—ԼՀ