Վրաերթի ենթարկված 64-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

ոստ

Հուլիսի 27-ին, ժամը 20.50-ին, «Սատուրն Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի էր ենթարկել 64-ամյա Ալիսա Մարտիրոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հուլիսի 29-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել. որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ