Ադրբեջանից Աղդամով հումանիտար օգնություն չենք ընդունելու. Արցախի նախագահի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24news

Իրավիճակը ամեն օր ավելի է վատթարանում, Արցախի նախագահը մեկ շաբաթ ժամանակ է տալիս, որից հետո կդիմենք ծայրահեղ քայլերի, թե ինչ քայլերի այս պահին չեմ կարող ասել։ Այս մասին Ֆրանսիայի դեսպանատան մոտ ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։

Խոսելով Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, նա հայտարարեց, որ այդ մասին դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է Արցախի Հանրապետության կառավարության անդամների, ԱՀ նախագահի, ԱՀ ԱԺ հայտարարություններում։

Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ վարչապետի՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հայտարարություններին։

Նա նշեց նաև, որ Ադրբեջանից Աղդամով հումանիտար օգնություն չեն ընդունելու։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ