Կյանքից հեռացել է Հյուսիսային համալսարանի համահիմնադիր և պրոռեկտոր Մանթաշ Մակիչյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Снимок

Խոր վշտով և կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է Հյուսիսային համալսարանի համահիմնադիր և պրոռեկտոր Մանթաշ Բորիսի Մակիչյանը, հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ Մանթաշ Մակիչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին, 18:00-ից՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունիսի 13-ին, 13:00-ին՝ նույն վայրից։

Համալսարանն իր ցավակցություններն է հայտնել Մանթաշ Մակիչյանի ընտանիքին, հարազատներին։

--00—ՅՄ