Քըլըչդարօղլուն առաջ է անցել էրդողանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

kmo_162543_42189_1_t222_221041.thumb_

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում  այս պահին զիջում է ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին: Այս մասին հայտնում է Anka գործակալությունը։

Քվեաթերթիկների 70 %-ը մշակելուց հետո Քըլըչդարօղլուն հավաքել է ձայների 50,87 %-ը, Էրդողանը՝ 49,12 %-ը:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 28-ին, Թուրքիայում սկսվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, ավարտվեց ժամը 17։00-ին։ Այս պահին ընթանում է ձայների հաշվարկ։

Նշենք, որ ընտրությունների առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 14-ին, որի ավարտին ոչ Էրդողանը ոչ էլ ընդդիմության թեկնածուն չկարողացան հավաքել 50+ ձայների քանակ։

--00—ՅՄ