Փոխվարչապետն այցելել է Ապարան, հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել Դրոյի գերեզմանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

15283_am_2

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցել են Հանրապետության տոնի, Բաշ-Ապարանի ճակատամարտի և քաղաքի օրվա առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումներին: Միջոցառումները մեկնարկել են Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցուց, որտեղ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը:

Փոխվարչապետը միջոցառման շրջանակներում շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Այցի շրջանակներում Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել նաև Դրոյի (Դրաստամատ Կանայան) գերեզմանին, ինչպես նաև այցելել զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների շիրիմներին:

--00—ՅՄ