Այս տարի ճակատագրական է. դուրս ենք շպրտելու ներքին և արտաքին թշնամուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Մենք կրկին կանգնած ենք ընտրության առջև։ Արցախի մի մասը գտնվում է թշնամու հսկողության տակ, Արցախը շրջափակված է, թշնամին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում։ Օրվա իշխանությունը մեր ժողովրդի դիմադրությունը, հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու, ՀՀ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու փոխարեն առաջարկում է հանձնվել և ընդունել թշնամու պայմանները։ Մենք մերժում ենք այդ ճանապարհը, դա ինքնաոչնչացման ճանապարհ է։ Այս մասին Հանրապետության տոնի առթիվ Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը նշեց, որ հանձնվելու ու պարտության օրակարգին հակադրելու են արժանապատիվ և ուժեղ Հայաստանի օրակարգը․ «Կոտրվող տեսակ չենք, պայքարը շարունակելու ենք»։

Նա նաև ընդգծեց, որ այս տարին ճակատագրական է, դուրս են շպրտելու ներքին և արտաքին թշնամուն։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ