Կապանում մոլորված քաղաքացին հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

20-11

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 27-ին, ժամը 21։58-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին մոլորվել է Կապան քաղաքի Վաչագան թաղամասի մոտակայքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ Վաչագան թաղամասում հայտնաբերել են Հ. Ք․-ին (ծնված 1976 թ.):

--00—ՅՄ