Երևանի հետ խաղաղության հասնելուց հետո կկարողանանք լիարժեք համագործակցել ԵԱՏՄ-ի հետ․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Снимок

Ադրբեջանը կկարողանա լիարժեք համագործակցել ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Այս մասին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հուսով եմ, որ կկարողանանք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, ինչից հետո միայն կկարողանանք լիարժեք համագործակցել ԵԱՏՄ-ի հետ։ Մենք աշխատում ենք գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով»,-ասել է Ալիևը։

--00—ՅՄ