Չպիտի սոսկ կառչել պատմությունից, այլ` պատմական գիտակցությամբ հաղթահարել ինքներս մեզ․ Սամվել Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

280057020_701523077939839_6054580453108883180_n

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ․

«Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն է։

1918 թվականից մինչև մեր օրեր հայոց պետականության գոյությունը պայքա´ր է խորհրդանշել, ապրելու կա´մք և վճռականությու´ն։

Այսօր, երբ հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը, ոչ պակաս շրջադարձային օրեր է ապրում, չպիտի սոսկ կառչել պատմությունից, այլ` պատմական գիտակցությամբ հաղթահարել ինքներս մեզ և սերունդներին ժառանգել անվտանգ ու կայուն զարգացող հայրենիք։

Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը,

Փա՜ռք Արցախի Հանրապետությանը,

Փա՜ռք հայոց պետականությանը»։

--00—ՅՄ