Ինչո՞ւ է Երևանը շտապում, կնքվող փաստաթուղթը խաղաղություն չի բերի, Արևմուտքին մեկ է՝ ումն է Ղարաբաղը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Ռուսաստանում զարմանքով ընդունեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որով Երևանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, չնայած Մոսկվան մի քանի անգամ առաջարկել էր կողմերին թողնել ԼՂ խնդիրը սերունդներին։ Այս մասին 24News-ի ռուսալեզու «Регион и мы» հաղորդման ընթացքում նշել է ռուսաստանցի քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը։

«Ինչո՞ւ են Երևանում շտապում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այն ինքն իրենով չի ապահովագրում երկիրը նոր պատերազմից։ Տարօրինակ էր, որ Փաշինյանի այս հայտարարությունը աղմուկ չառաջացրեց հայաստանյան հասարակությունում, ինչը, երևի, նշանակում է, որ Հայաստանում էլ են համաձայն այդ թեզի հետ»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ