Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

1111961

Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը քաղաքականության հետ կապ չունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մայիսի 27-ին Թբիլիսի ժամանած վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Թռիչքներն առևտրատնտեսական հարաբերությունների մի մասն են և կապ չունեն քաղաքականության կամ որևէ այլ բանի հետ: Հարկ է նշել, որ, իհարկե, մեր միլիոնանոց սփյուռքին, նրանց հարազատներին, ընտանիքի անդամներին անհրաժեշտ է ազատ տեղաշարժի և առանց վիզայի ռեժիմ»,-նշել է վարչապետը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ