Հունիսի 1-ին Երևանում տոնական շունչ կտիրի․ Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 27, 24News

ավինյան

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանում տոնական շունչ կտիրի. այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի փոխքաղաքաեպտ Տիգրան Ավինյանը,

«Մեծ սիրով հրավիրում ենք բոլոր մեծերին ու փոքրերին Ազատության հրապարակ՝ մասնակցելու Երեխաների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպվող տոնական միջոցառումներին։

Ժամը 12:00-ից 19:00-ն կանցկացվի տոնական «Խաղահրապարակ» ծրագիրը, որի շրջանակներում կկարողանաք վայելել օրը տարբեր ժամանցային հարթակներում՝ կինոթատրոն, կրկես, խաղերի ու զվարճանքերի անկյուններ, կցուցադրվեն թատերական ներկայացումներ, համերգներ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

 --00—ՍՊ