Քիշնևի հանդիպման օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրում ներառված չէ․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

16023542614916.jpeg

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և մասնավորապես «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Այս մասին 24 News-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ինչպես բազմիցս նշել ենք, հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները: Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո: Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ:

--00--ԶՀ