ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը մասնակցել է ՀՀ ՊԵԿ նոր շնագիտական կենտրոնի բացմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

5c8a82ef-c888-4a79-871c-8744fa2206eb.jpg

ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը մասնակցել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նոր շնագիտական կենտրոնի բացմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Կենտրոնը ձևավորվել է ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության ֆինանսավորմամբ և նպատակ ունի բարելավել Հայաստանի կարողությունները սահմանային անվտանգության և անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

--00--ԶՀ