Արցախում քննարկվել են սոցիալական, առողջապահության, վիճակագրության 2022թ․ բյուջեի կատարողականները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

8174

Մայիսի 26-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ:

Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների կատարողականները:

Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության սոցիալական պաշտպանության հաստատված ծախսը 2022թ.կազմել է 29 մլրդ 537 մլն ՀՀ դրամ, իսկ ճշտված բյուջեն՝ 28 մլրդ 922 մլն ՀՀ դրամ։

Բյուջեն ծախսվել է 28 մլրդ 347 մլն դրամի չափով՝ բնակչության սոցիալական պաշտպանությանն ուղղված 39 ծրագրերի շրջանակներում: Կատարողականը կազմել է  98 տոկոս:

Նախարար Վ. Առաքելյանը խորհրդարանականներին մանրամասն ներկայացրել է գերատեսչության առանձին ծրագրերի ծախսային հոդվածները:

Բարձր կատարողական ցուցանիշ է արձանագրվել առողջության վնասի փոխատուցման ծրագրով՝ ավելի քան 99.7 տոկոս։ Ծերության ծրագրերի համար նախատեսված գումարը կազմել է 17 մլրդ 715 մլն ՀՀ դրամ, իսկ կատարողականը՝ 17 մլրդ 677 մլն ՀՀ դրամ կամ 99.8 տոկոսը։ Ցածր կատարողական (շուրջ 70 տոկոս) ցուցանիշ է արձանագրվել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարների մասով՝  7 մլն ՀՀ դրամ կամ 99.8 տոկոս:

«Ընտանիքի անդամներ և զավակներ» ծրագրի համար 2022թ բյուջեով նախատեսված 7 մլրդ 200 մլն ՀՀ դրամից տարվա ընթացքում ծախսվել է 6 մլրդ 900 մլն դրամ` արձանագրելով 96,4 տոկոս կատարողական:

Պատգամավորների հարցերը շրջափակման հետևանքով սոցիալ- տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված ընթացիկ և ծրագրված միջոցառումների  մասին էին:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բյուջեն  2022 թվականին պլանավորված  էր 15,5 մլրդ ՀՀ դրամ, ճշգրտված պլանով ՝ 12․ 598 մլրդ ՀՀ դրամ:

Առողջապահության համակարգի կատարած բուժօգնության և բուժսպասարկման ծավալը 2022 թվականին կազմել  է 12 մլրդ 598 մլն 709 հազ ՀՀ դրամ, իսկ ֆինանսավորման փաստացի ծավալները կազմել են 10 մլրդ  907 մլն 246 հազ ՀՀ դրամ` ապահովելով  ճշտված բյուջեով նախատեսված ցուցանիշի 86.6%:

2022 թ․ արտամարմնային  բեղմնավորման  ծրագրի համար նախատեսված էր 375 մլն ՀՀ դրամ, սակայն  տարեկան  պլանի ճշգրտումից հետո թիվը կրճատվել և դարձել է 148 մլն ՀՀ դրամ։ Տրվել է 133 ուղեգիր , ֆինանսավորվել է 84 մլն 207 հազ ՀՀ դրամ ՝ ծրագրի 65 շահառուների համար։

«Բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ» խմբի ծախսերը կազմել են 344 մլն 38 հազ ՀՀ  դրամ: Կատարողականը՝ 39.9 %  :

Հաշվետու տարում «Արտահիվանդանոցային  ծառայություններ» խմբի ծրագրերով կատարվել է 4 մլդ 72 մլն 242 հազ ՀՀ դրամի չափով բուժսպասարկում, իսկ «Հիվանդանոցային ծառայություններ» խմբի ծրագրերով ՝ 3 մլդ 513 մլն 945 հազ ՀՀ դրամի չափով: 1 մլրդ 27 մլն 545 հազ ՀՀ դրամ հատկացվել է «Հանրային առողջապահական ծառայություններ» խմբին` ապահովելով ծրագրի 96.9% -ը:

«Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)» խմբի շրջանակներում հաշվետու տարվա ընթացքում կատարվել է 3 մլրդ 89  մլն 92 հազ  ֆինանսական ծավալով բուժսպասարկում: 2022թ մասնավոր ատամնաբուժական 15 կլինիկաների մատուցվել է  308 մլն 895 հազ ՀՀ դրամի ծառայություն, ֆինանսավորվել է 424 մլն 345 հազ ՀՀ դրամ՝  հանրապետության բնակչության  սոցիալապես  անապահով և առանձին հատուկ խմբերի սպասարկման համար:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին:

Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համար նախատեսված  49,5 մլն ֆինանսական ռեսուրսներից 2022թ փաստացի ծախսվել է 230 մլն 6  հազ ՀՀ դրամ  կամ՝ 52,7 տոկոսը:

Ծառայության նախագահ Մ. Մինասյանը ներկայացրել է նաև ոլորտի ծրագրային  հոդվածների ծախսերը:

--00—ՅՄ