Ինչ հարցեր են քննարկելու ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները՝ հաջորդ շաբաթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

սֆ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եռակողմ հանդիպման ավարտից հետո հայտնել է, թե ինչ տեխնիկական չլուծված խնդիրներ են մնացել Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Նշենք, որ ՌԴ նախագահը ավելի վաղ, եռակողմ հանդիպման իր ելույթում հաղորդել էր, որ մյուս շաբաթ սպասվում է ՀՀ և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների բացման հարցերով փոխվարչապետների հանձնաժողովի նիստ։

Օվերչուկը նշել է, որ կարևոր, տեխնիկական մանրամասներ կան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը հատելու կարգի հետ կապված։

Ինչպես է իրականացվելու սահմանային և մաքսային հսկողությունը․ հենց այս հարցերն են փոխվարչապետները քննարկելու Մոսկվայում հաջորդ շաբաթ։

--00--ՍՊ