Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հայտարարություն չի սպասվում. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

դդ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոր եռակողմ հայտարարություն կամ մամուլի ասուլիս այս պահին չի նախատեսվում։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։

Հնարավոր է, որ բանակցությունների արդյունքներով մամուլի համար հայտարարությամբ հանդես գա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Մեր աղբյուրները, սակայն, չեն բացառում, որ բուն հանդիպման ժամանակ, որը դեռ չի սկսվել, լինեն ծրագրերի փոփոխություններ։
 

--00--ՍՊ