Քըլըչդարօղլուն դատի է տվել Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

erdogan

Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն դատի է տվել Ռեջեփ Էրդողանին նախընտրական արշավի ժամանակ կեղծ հոլովակ օգտագործելու համար։ Քըլըչդարօղլուն հոլովակում մեղադրվում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ, այդ մասին Twitter-ում հայտնել է նրա փաստաբանը։  



Ընդդիմադիր քաղաքական գործիչը պահանջում է փոխհատուցում՝ 1 մլն թուրքական լիրա։



Հիշեցնենք՝ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին: 



Առաջին փուլում Էրդողանը հավաքել էր ձայների 49,52 տոկոսը, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոսը:




--00—ՍՊ