Հուսամ ճաշելուց հետո բոլորի ագրեսիվությունը կանցնի․ Կոնջորյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Screenshot_13

Քիչ առաջ, ԱԺ նիստի ընթացքում, ընդդիմադիր պատգամավորները փորձեցին ակնհայտորեն սադրել իրավիճակը և բախում հրահրել նիստերի դահլիճում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Բախումը տեղի չունեցավ միայն այն բանի շնորհիվ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ցուցաբերեցին զսպվածություն և լայնախոհություն:

Հիմա ընդմիջման ժամ է: Հուսամ ճաշելուց հետո բոլորի ագրեսիվությունը կանցնի և մենք քաղաքակիրթ կերպով կշարունակենք դատավորների ընտրությունը»։

--00—ՅՄ