Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 232,3 տոննա մարդասիրական օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

mirotvorci

Խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։ 

«Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել: Խաղաղապահները ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ են հասցրել 232,3 տոննա մարդասիրական օգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ