Շառլ Միշելի տոնը վճռական էր, բայց ԵՄ-ն Բաքվի վրա ազդելու գործիքներ չունի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Շառլ Միշելի տոնը վճռական էր, բայց ԵՄ-ն Բաքվի վրա ազդելու գործիքներ չունի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ, ներկայումս վճռական խոսքը արցախահայերինն է, նրանք պետք է իրենց ձայնը բարձրացնեն ու վճռեն իրենց ապագան։ Ըստ նրա՝ ԵՄ-ն ներկայումս չի կարող մեղմացնել Ալիևի անզիջում դիրքորոշումը, Ալիևն, ըստ էության, հնարավորություն ստացավ իրավիճակն իր օգտին մեկնաբանելու հարցով։

Մանրամասները՝ տեսանյութը։

--00—ԱՊ