Ծաղկաձորում երկու օր կքննարկվեն ՀՀ ՔԴՕ հարցերը․ մասնակցում են ԿԸՀ, ՄԻՊ ներկայացուցիչներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

ՄԱԿ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում մեկնարկել է երկօրյա աշխատանքային քննարկում «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի գործողության մեջ դնելու հիմնահարցերի և դրանց լուծման օրենսդրական և ինստիտուցիոնալ հեռանկարները» թեմայով։ Աշխատանքային քննարկմանը մասնակցում են օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, դատախազության, քննչական մարմինների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, փաստաբանական համայնքի ներկայացուցիչները։ Հաղորդում է «ՔՊ» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ 

--00—ՍՊ