ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են գծանշման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

ճդպ

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հաղորդում է, որ 2023 թվականին 5 կապալառու կազմակերպությունների կողմից գծանշվելու են 2824կմ ընդհանուր երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածներ։

Ընդհանուր առմամբ գծանշվելու է մոտ 434710քմ, որից մոտ 385380քմ գծանշումն իրականացվելու է ներկանյութով, իսկ մոտ 49330քմ-ն՝ ջերմոթաղանթով (տերմոպլաստով)։ Գծանշման նյութը լուսանդրադարձիչ գնդիկներով է։

Գծանշումներն արվում են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային ընթացիկ պահպանման աշխատանքների շրջանակում։

Վարորդներին խնդրում ենք լինել զգոն։ Պատճառված անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

--00—ՍՊ