Գեղարքունիքում Covid-ի ախտորոշման նպատակով կատարվել է 56 թեստավորում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

կորոնա

Գեղարքունիքի մարզպետարանը ներկայացրել է մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը՝ 2023 թվականի ապրիլի 21-28-ն ընկած ժամանակահատվածում․

«2023 թվականի ապրիլի 21-28-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածներ չկան։
Փաստացի բուժում ստացող պացիենտներ չկան:

Բուժման արդյունքում գրանցվել է 649 առողջացած։

Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 56 թեստավորում։

2022թ․ օգոստոսի 1-ից - 2023թ․ ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 650 Covid-19-ի դրական դեպք (1 մահվան դեպք)»։ 

--00—ՍՊ