Նա մարդկության թերությունները առաջին հերթին տեսնում էր իր մեջ․ Հռոմի պապը՝ Նարեկացու մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

պապ

Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ միաբան էր, որ ապրել է հազար տարի առաջ և մեզ թողել աղոթագիրք՝ հայ ժողովրդի՝ քրիստոնեությունն ընդունած առաջին ժողովրդի հավատը: Ժողովուրդ, որ ամուր բռնած Քրիստոսի խաչին, շատ է տառապել պատմության ընթացքում: Գրիգոր Նարեկացին հայտնի է որպես տիեզերական միության թարգմանիչ։

Այս մասին իր ամենշաբաթյա ելույթում, որն այս անգամ նվիրված էր Սուրբ Գրիգոր Նարեկացուն, հայտարարել է Ֆրանցիսկոս Պապը: 

«Հենց սերն է, որ վանականներին կյանքի է մղում և արտահայտվում նրանց բարեխոսական աղոթքով», - նշել է Սրբազան Պապը և որպես օրինակ բերել հայ ժողովրդի մեծ Սուրբ Գրիգոր Նարեկացուն:

Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայ նահատակների հիշատակին նվիրված Սուրբ Պատարագի ժամանակ Նարեկացին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից հռչակվել էր Տիեզերական Եկեղեցու Վարդապետ:

Ֆրանցիսկոսը պատմել է Սուրբ Գրիգորի կյանքից՝ նշելով, որ նա գրեթե ողջ կյանքն անցկացրել է Նարեկ վանքում, որտեղ «սովորել է տեսնել մարդկային հոգու ներսը եւ, միաձուլելով պոեզիան եւ աղոթքը, հասել է ինչպես հայ գրականության, այնպես էլ հոգեւոր բարձունքի»։ 

Այն, ինչ նրան ամենից շատ զարմացնում է սրբի մեջ, Սրբազան Հոր համար, նրա համընդհանուր համերաշխությունն է, նրա նույնականացումը մարդկանց հետ։ 

Նա մարդկության թերությունները տեսնում է առաջին հերթին ոչ թե ուրիշների մեջ, այլ իր մեջ,- ասել է Սրբազան Քահանայապետը, փոխանցում է Vatican News-ը։ 

--00—ՍՊ