Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին` 9-րդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1109375

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին` 9-րդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության այս օրը մեդալների համար կպայքարեն 87 + կգ կանայք և +109 կգ տղամարդիկ:

Հայաստանի կանանց հավաքականի անդամ 87+ կգ քաշային Զուլիետա Ավանեսյանը կմեկնարկի13:30-ին:

16:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային ծանրորդները` 109 + քաշում Վարազադատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը կփորձեն պայքարել մեդալների համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ