Իրենով թող հոգեբույժները զբաղվեն. Միքայել սրբազանը՝ Փաշինյանի «աստվածաբանական մտորումների» մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Ա

«Ուժեղ աստվածաբանություն է»,- սարկազմիկ ծիծաղով մեկնաբանեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով 24News-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծու հետ»։

«Իրենով թող զբաղվեն հոգեբույժները, ես իրենով զբաղվելու ո՛չ տրամադրություն ունեմ, ո՛չ ցանկություն։ Երկիրը գցել է անդունդի մեջ և դեռ համարձակվում է փիլիսոփայե՞լ, խորհուրդնե՞ր տալ աջ ու ձախ»,- եզրափակեց Աջապահյանը։

Մերի Մանուկյան

--00—ԱՊ