Ալեն Սիմոնյանն իրեն մաչոյի տեղ է դրել, պարզ չի, թե ի՞նչ դաստիարակություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Ալեն Սիմոնյանն իրեն մաչոյի տեղ է դրել, պարզ չի, թե ի՞նչ դաստիարակություն է ստացել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Գրիգորյանի համոզմամբ, ԱԺ նախագահը շրջանցում է իր լիազորությունները՝ դիմելով խուլիգանության։ Խոսելով Փաշինյանի ելույթի մասին՝ պատգամավորը նշեց, որ վարչապետը մանիպուլացված է ներկայացնում Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացը։

Ըստ նրա՝ ոչ մի նախագահի օրոք որևէ թուղթ չի բանակցվել, որով Արցախը կներառվեր Ադրբեջանի կազմում։ Գրիգորյանի պնդմամբ, Ալիևը Փաշինյանի հետ այլևս խնդիր չունի, քանի որ վերջինս արդեն վաղուց հաղթված է։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ