Հայաստանը պետք է ապահովի մեր մարզիկների անվտանգ վերադարձը, այժմ նրանք փակված են հյուրանոցում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

a77c63b8-0a33-4305-ac0c-64b972a91261.jpg

Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գաիբովը մեկնաբանել է Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ ադրբեջանական դրոշի այրումը:

«Քանի որ Երևանը չի կարող ապահովել մեր մարզիկների անվտանգությունը, ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի մրցումներին, սպասվում է նրանց վերադարձը հայրենիք: Հայաստանը պետք է ապահովի մեր մարզիկների անվտանգ վերադարձը, սակայն այժմ նրանք փակված են հյուրանոցում՝ առանց լրատվամիջոցների հասանելիության»:

Նա նաև կոչ է արել ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիային պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ։

--00—ԶՀ